Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանում քննարկվել են 2020-2021 թթ. ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի կազմակերպչական հարցերը

11.01.2021

 Արարատի մարզպետարանում մարզպետ Ռազմիկ Թևոնյանի գլխավորությամբ և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ` այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն` 2020-2021 թթ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ:

Խորհրդակցության ժամանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ողջունել է ներկաներին և իր խոսքում կարևորել դպրոցի դերը գիտության զարգացման և ամուր երկիր ունենալու հարցում՝ ընդգծելով, որ հանրակրթական օջախներն են ազգապահպանության կարևոր հիմնաքարերից մեկը:

Այնուհետ, մարզպետարանի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանն իր զեկույցում անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանին, ըստ որի` դպրոցներն այլևս աշխատանքային 6-օրյա ռեժիմը 5-օրյա դարձնելու հնարավորություն են ստանում՝ ելնելով աշակերտների թվից:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաստատություններում սանիտարահիգիենիկ բավարար պայմանների ապահովման, էլեկտրասալիկներով ջեռուցվող դպրոցներում անհրաժեշտության դեպքում հեռավար կրթության անցնելու հարցերին:

Նշենք նաև, որ 2021թ-ի սեպտեմբերից անցում է կատարվելու համընդհանուր ներառական կրթության: Ըստ այդմ` տնօրեններին հանձնարարվել է իրականացնել ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ) երեխաների գնահատում:

Խոսելով 2020թ-ի ուսումնական տարվա սկզբից ի վեր հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված աշխատանքների մասին՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանն էլ իր հերթին շեշտել է, որ Արցախյան 2-րդ պատերազմի ողջ ժամանակահատվածում հանրակրթական դպրոցները տարբեր ուղղություններով մեծածավալ աշխատանք են իրականացրել, ինչպես նաև զգալի դրամական միջոցներ են փոխանցել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին, ՀՀ ԶՈՒ-ին, հավուր պատշաճի իրականացվել է նաև Արցախի Հանրապետությունից տեղահանված երեխաների ուսումնական գործընթացին ներգրավելու, նրանց բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու հարցը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27