Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը մասնակցել է Պարույր Սևակի ծննդյան 97-ամյակին նվիրված միջոցառմանը

24.01.2021

1924 թ-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան:

Ձևավորված ավանդույթի համաձայն` պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ցերեկույթին մասնակցել է նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաև արվեստագետներ, տարբեր դպրոցների աշակերտներ ու ուսուցիչներ, համայնքի բնակիչներ, Սևակի պոեզիայի սիրահարներ:

Ներկաները ծաղիկներ են խոնարհել Պարույր Սևակի հիշատակին նվիրված շիրմաքարի մոտ, վերհիշել բանաստեղծի կյանքի պատմությունն ու նրա ստեղծագործությունները:

Ողջունելով հյուրերին` Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նրանց ներկայության համար և հանդես է եկել ողջույնի խոսքով` ընդգծելով, որ պետք է կարողանանք վառ պահել մեծն հայի հիշատակը:

Շնորհավորելով բանաստեղծի ծննդյան տոնի կապակցությամբ` մարզպետ Ռազմիկ Թևոնյանն էլ իր հերթին նշել է, որ Պարույր Սևակը հայ ազգի այն մեծագույն գրողներից մեկն է, որի թողած անկրկնելի ժառանգությունն առ այսօր սերունդներ է կրթում ու դաստիարակում և այդ ստեղծագործությունները հայ գրականության փառապանծ էջերից են:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ այս տարի կորոնավիրուսի համավարակով և Արցախյան 2-րդ պատերազմում ունեցած մեր զոհերի հիշատակով պայմանավորված, ցավոք սրտի, հնարավոր չի եղել բազմամարդ միջոցառումներ կազմակերպել և մեծ շուքով տոնել Պարույր Սևակին նվիրված այս առանձնահատուկ օրը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20