Նորություններ
Մեկնարկել են գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները
02.02.2021
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները։
Գյուղապահովագրության պայմանագրեր կնքելու համար հարկավոր է մոտենալ «Ռոսգոսստրախ-Արմենիա», «Սիլ Ինշուրանս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։
2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են՝
• կարտոֆիլ,
• սալոր,
• ձմերուկ/սեխ
Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հստակ ժամկետներ․
• գարնանային ցրտահարություն՝ խաղողի, ծիրանի, դեղձի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը,
• կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
• կարկտահարություն և հրդեհ՝ դեղձի, կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը,
• կարկտահարություն և հրդեհ՝ խաղողի, ծիրանի ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը,
• կարկտահարություն՝ խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը,
• կարկտահարություն՝ ձմերուկի, սեխի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը,
• կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ՝ աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում
Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։
Հնարավոր է կնքել պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ.
• կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար՝ պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը,
• կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը,
• կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։
Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։


