Նորություններ
Մարզպետն ընդունել է «Վեդու քաղաքացիական նախաձեռնության» անդամներին
05.02.2021

Այսօր Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մարզպետարանում ընդունել է «Վեդու քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպության անդամներին:
Նշենք, որ այս նախաձեռնության ջանքերով հունվարի 27-ին Վեդի քաղաքում տեղադրվել էր Արցախյան պատերազմներում հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձան և կազմակերպվել էր միջոցառում՝ ի պատիվ նահատակված մարտիկների: Միջոցառմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում մարզպետ Ռազմիկ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության անդամներին հուշարձանի բացման կապակցությամբ և իր խոսքում ընդգծել, որ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնության: