Տպել
Նորություններ
Հունվարին Արարատի մարզում ծնվել է 135 երեխա
12.02.2021
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թ-ի հունվար ամսվա ընթացքում Արարատի մարզում ծնվել է 135 երեխա՝ 77 տղա և 58 աղջիկ:
Մասնավորապես, մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններից «Արտաշատի ԲԿ»-ում ծնվել է 43 երեխա, «Մասիսի ԲԿ»-ում՝ 13, Վեդու ծննդատանը՝ 49 , իսկ «Արարատի հիվանդանոց ԲԿ» -ում լույս աշխարհ է եկել 30 երեխա: