Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին

17.02.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) ներկայացուցիչներին՝ ԲԸՏՄ ղեկավարի խորհրդական Կարեն Անդրոյանին, ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանին և ԲԸՏՄ Արարատի տարածքային բաժնի պետական տեսուչ Հովսեփ Հարությունյանին: Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը և տեղական ինքնակառավարման և հանրապետական մարմինների հարցերով վարչության պետ Արթուր Մկրտչյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի բնապահպանական խնդիրներին և առհասարակ ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, խոսվել է Մասիսի աղբավայրի խնդրի լուծման կենսականության, կոյուղիների մաքրման կայանների կառուցման և վերանորոգման անհրաժեշտության մասին, իսկ խորքային հորերի օպտիմալ նորոգման համար՝ առաջարկվել տիպային նախագծերի մշակման տարբերակը:

Հանդիպման ավարտին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը կարևորել է այսօրինակ հանդիպումներն ու ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարության, Արարատի մարզպետարանի և ԲԸՏՄ-ի հետ համատեղ քննարկումների իրականացումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:38:26