Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ռենեսանս» համույթն Իտալիայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի

03.03.2021

Արարատի մարզի «Շահումյան գյուղի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի քանոնահարների «Ռենեսանս» համույթը՝ գեղարվեստական ղեկավար Արմենուհի Բոչոլյանի գլխավորությամբ, հունվարի 23-ից փետրվարի 28-ը մասնակցել է Իտալիայում կայացած «Sopravista» միջազգային փառատոնի կողմից կազմակերպվող «Future stars» ամենամյա մրցույթին:

Այս տարի մրցույթն անցկացվել է Իտալիայի Ռիչոնե քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացնող «Ռենեսանս» համույթը հանդես է եկել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Գեղեցկության թագուհի» ստեղծագործությամբ:

Փառատոնին մասնակցել է ավելի քան 25 երկիր:

Միջին տարիքային խմբում հանդես եկող «Ռենեսանս» համույթն առաջին անգամ մասնակցելով այս մրցույթին՝ արժանացել է պատվավոր 1-ին կարգի դիպլոմի: Համույթի գեղարվեստական ղեկավար Արմենուհի Բոչոլյանն էլ իր հերթին արժանացել է «Լավագույն և բարձր պատրաստվածության համար» դիպլոմի, իսկ «Շահումյան գյուղի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը ստացել է սերտիֆիկատ՝ մինչև 2023 թվականը «Sopravista» կազմակերպության կողմից անցկացվելիք մրցույթներին 10% զեղչով մասնակցելու համար:

Մրցույթին մասնակցելը նախաձեռնվել է «Շահումյան գյուղի արվեստի դպրոց»-ի կողմից՝ ի դեմս տնօրեն Քրիստինե Հարությունյանի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-04 15:09:56