Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ

08.03.2021

Մեր թանկագին և հավատարիմ էակներ՝ սիրելի մայրեր, քույրեր, կանայք ու դուստրեր

Շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Թող Ձեր կյանքը միշտ լցված լինի գարնանային շնչով ու ջերմությամբ և իրականություն դառնան ձեր բոլոր նպատակներն ու ակնկալիքները:

Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են դարձել հետագա սերունդների համար: Այսօր ևս ողջունելի է ձեր ձգտումը՝ ավելի ու ավելի ակտիվ մասնակցություն ունենալու պետական կառավարման, հասարակական-քաղաքական կյանքի ամենատարբեր ոլորտներում: Դժվար է պատկերացնել մեր երկրի զարգացումն առանց ձեզ, առանց ձեր իմաստնության ու ներուժի:

Օգտվելով այսօրվա տոնի ընձեռած հնարավորությունից՝ ուզում եմ նաև իմ առանձնահատուկ վերաբերմունքն ու խոնարհումն արտահայտել մեր հերոսածին մայրերին՝ մաղթելով նրանց ոգու ամրություն ու մխիթարություն:

Սիրելի կանայք, մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան ներդաշնակություն, սեր և բազում հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ: Շարունակեք ձեր գոյությամբ գեղեցկացնել կյանքը:
Առողջ եղեք ու երջանիկ:  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20