Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաները հնարավորություն կունենան ոչ ֆորմալ կրթություն ստանալու. Դարբնիկում բացվեց «Կամուրջ» սենյակ-անկյուն

11.03.2021

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացնում է Առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր՝ հանուն կրթական հավասարության և երիտասարդների առաջնորդական, մասնագիտական կարողությունների զարգացման:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում օրերս Արարատի մարզի Դարբնիկ համայնքի Ժորա Եսայանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ «Կամուրջ» սենյակ-անկյունի բացման արարողությունը, որին ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության և « Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները, աշակերտներ, համայնքի բնակիչներ:

Աշակերտների կողմից թեմատիկ պատկերներով նկարազարդված սենյակը ծառայելու է որպես ոչ ֆորմալ կրթության և հնարավորությունների զարգացման հարթակ՝ տեղացի, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից տեղահանված երեխաների համար դառնալով ընթերցանության, ինտելեկտուալ խաղերի, ֆիլմերի դիտման, քննարկումների և այլ միջոցառումների կազմակերպման յուրահատուկ միջավայր:

Ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից դպրոցին տրամադրված պլանշետների միջոցով և ուսուցիչ-առաջնորդների օգնությամբ աշակերտները կներգրավվեն նաև վիքիխմբակում՝ սովորելով գրել և խմբագրել հոդվածներ Վիքիպեդիայում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20