Նորություններ
Մարզպետ Ռազմիկ Թևոնյանի ցավակցական ուղերձը Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ
01.04.2021

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գեներալ-մայոր, Արցախի Հանրապետության հերոս, Շուշիի ազատագրման ռազմական գործողությունների առանցքային դերակատար, «Ոսկե արծիվ»
և «Մարտական խաչ 1-ին աստիճան» -ի շքանշանակիր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) վաստակն անգնահատելի է նորագույն Հայաստանի պատմության մեջ:
Նրա մշակած «Հարսանիք լեռներում» օպերացիան համարվում է հայկական ռազմարվեստի գլուխգործոցներից մեկը:
Վշտակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին:
Հավերժ փառք նրա հիշատակին:
Հանգչիր խաղաղությամբ, լեգենդա´ր Հրամանատար