Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձն ասորիների Նոր տարվա առթիվ

01.04.2021

Արարատի մարզի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ասորական Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Դուք հայ ժողովրդի բարեկամ ժողովուրդներից եք, որոնց հետ անցել ենք պատմության քառուղիներով. լիահույս եմ, որ տարիների ընթացքում մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ավելի ու ավելի կամրապնդվի, քանզի հայ և ասորի ժողովուրդների բազմադարյա պատմության ընթացքում կարողացել ենք միասին բազմաթիվ փորձությունների դիմակայել, սակայն չենք ընկրկել ու չենք հուսահատվել:

Կրկին շնորհավորելով` մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող  այս ամենահին կրոնական ու ազգային տոներից մեկը Ձեզ համար նոր և երջանիկ տարվա սկիզբ ազդարարի:

Խաղաղություն Ձեզ, սեր, ջերմություն և բարեկեցություն Ձեր ընտանիքներին:

Շնորհավոր Հաբ-Նիսան: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:38:26