Նորություններ
Հայաստանի Հանրապետության ինը մարզերում գործարկվում է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը
01.04.2021

Հայաստանի Հանրապետության ինը մարզերում (Արարատ, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ և Վայոց Ձոր) գործարկվում է Հայաստանի կառավարության աջակցությամբ և Համաշխարհային բանկի վարկավորմամբ, Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործընկերությամբ իրականացվող
«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը (ՏՏԵԶԾ):
Այս ծրագրի նպատակն է ՀՀ մարզերում խթանել տնտեսական աճն ու զբաղվածությունը, բարելավել ենթակառուցվածքների որակը, աջակցել զբոսաշրջության զարգացմանը, ստեղծել նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար:
Ներդրումային սույն ծրագրի մանրամասներին ծանոթանալու և հայտադիմումի լրացման համար կարող եք անցնել հետևյալ հղումով` https://mineconomy.am/page/880