Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հուշ-երեկույթ` նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

05.04.2021

Ապրիլի  2-ին  Արարատի մարզի Կանաչուտ համայնքում տեղի ունեցավ 2016թ-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկույթ, որի նպատակն էր մեկ անգամ ևս արժևորել պատերազմում ընկած մեր քաջարի զինվորների հիշատակն ու հիշել նրանց կատարած սխրագործությունները:

Միջոցառման ընթացքում Կանաչուտ համայնքի Գառնիկ Եփրեմյանի անվան միջնակարգ դպրոցի սաների կողմից բեմադրվեց թատերական փոքրիկ ներկայացում, հնչեցին ռազմահայրենասիրական երգեր ու ասմունք: Իսկ վերջում տեղի ունեցավ նաև մոմավառություն՝ Արցախյան պատերազմներում զոհված մեր անմահ հերոսների հիշատակը վառ պահելու համար:

Նախաձեռնությունն իրականացվեց Կանաչուտ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու Երիտասարդաց միության կողմից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 11:38:26