Նորություններ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ
07.04.2021
Սիրելի մայրեր, սիրելի կանայք
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Մեր երկրին պատուհասած այս ծանր ժամանակաշրջանում դուք շարունակում եք ձեր ջերմությամբ, իմաստնությամբ ու ներքին ուժով նեցուկ լինել մեզ, նեցուկ լինել ձեր ընտանիքներին և մեզ հետ միասին կիսել բոլոր դժվարությունները:
Վստահ եմ՝ միասնաբար՝ ուս ուսի տված, կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից և հաղթահարել բոլոր խնդիրները:
Ցանկանում եմ նաև իմ առանձնահատուկ վերաբերմունքն ու սփոփանքի խոսքերը հայտնել մեր զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների ու կամավորականների մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին՝ մաղթելով նրանց համբերություն և տոկունություն: Պետք է շարունակենք հուսալ, որ ամեն ինչ լավ է լինելու, չենք ընկճվելու և չենք հուսահատվելու:
Սիրելի կանայք,
կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում մշտապես իշխեն սերն ու խաղաղությունը, ջերմությունն ու մանկան ծիծաղը, քանզի երջանիկ, բարեկեցիկ և բազմազավակ ընտանիքն է հայ ժողովրդի, Հայաստան պետության հարատևության գրավականը:
Եղեք երջանիկ և շարունակեք սեր, բերկրանք և ժպիտներ տարածել: