Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ընդունել է չեմպիոններ Վազգեն Թևանյանին և Արսեն Հարությունյանին

07.04.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ընդունել է Եվրոպայի չեմպիոններ, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում օրերս կայացած Օլիմպիական վարկանիշային մրցաշարի ոսկե մեդալակիրներ, Օլիմպիական ուղեգրեր նվաճած ազատ ոճի ըմբիշներ Վազգեն Թևանյանին և Արսեն Հարությունյանին, ինչպես նաև նրանց մարզիչներին՝ Ռաֆիկ Գոլեցյանին և Արթուր Մարտոյանին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արարատի մարզպետի տեղակալ Նորիկ Ամիրխանյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Գասպարյանը:

Մարզպետ Թևոնյանը նախ շնորհավորել է մարզիկներին՝ Բուդապեշտում տարած փայլուն հաղթանակի առիթով, ապա նաև շնորհակալություն հայտնել նրանց՝ միջազգային մրցաշարերում Հայաստանի դրոշը մեկ անգամ ևս բարձրացնելու և մեր երկրի մարզական պատիվը բարձր պահելու համար:

«Շատ ուրախ եմ թե՛ ձեզ, թե՛ մեզ համար, որովհետև դուք մեր երկրի ու մեր մարզի հպարտություններից եք. ձեր և մյուս բոլոր մարզաձևերի մեր մարզիկների հաղթանակները մեզ հիմա շատ են պետք, շատ կարևոր են դրանք մեր երկրի համար, քանզի այդ հաղթանակներով աշխարհում Հայաստան պետության պատիվն եք բարձր պահում: Շնորհակալ ենք և մաղթում ենք առավել մեծ հաջողություններ: Շնորհակալություն նաև Ձեզ՝ հարգելի մարզիչներ, ձեր ներդրումն այս ամենում ևս շատ կարևոր է»,-ընդգծեց մարզի ղեկավարը:

Մարզիկներն ու մարզիչները մարզպետի կողմից արժանացան նաև պատվոգրերի ու դրամական խրախուսումների:

Մարզպետարանի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին շնորհավորեցին մեր մարզիկներին և հույս հայտնեցին, որ նրանք հաղթանակով կվերադառնան նաև 2021թ-ին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20