Նորություններ
Մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ընդունել է իրանահայ գործարարների
12.04.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ընդունել է իրանահայ գործարարներ Վարուժ Բարոյանին, Անդրե Շահբազյանին և Արաբո Ղազարյանին:
Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Վարդան Սաֆարյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Արարատի մարզում ներդրումներ իրականացնելու հնարավորություններն ու հեռանկարները:
Այս համատեքստում, մասնավորապես, քննարկվել են մարզի գյուղատնտեսական և անասնաբուծական ոլորտների ներուժը, ինչպես նաև հետագայում խոշոր անասնաֆերմա կառուցելու ծրագրի հավանականությունը:
Իրանահայ գործարարները ցանկություն են հայտնել ներդրումային այս ծրագրի մեկնարկը տալ Արարատի մարզից՝ հետագայում այն մյուս մարզերում ևս ընդլայնելու նպատակով:
Մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պատրաստակամություն է հայտնել մարզպետարանի լիազորությունների և մարզի հնարավորությունների շրջանակներում աջակցել ծրագրի իրագործմանը: