Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկայի և Արարատի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվում է բազմաֆունկցիոնալ ծրագիր

12.04.2021

2021թ-ի փետրվարից «Մեփլ Լիֆս» հայ-կանադական կլինիկան և «Ֆոր Հյումանիթի» բարեգործական հիմնադրամն Արարատի մարզպետարանի հետ համագործակցության շրջանակներում Արարատի մարզի մի շարք համայնքներում իրականացնում է բազմաֆունկցիոնալ պիլոտային ծրագիր՝ առաջնային բուժօգնության և հոգեբանական աջակցության անվճար տրամադրում ռազմական գործողությունների մասնակցած վիրավոր, հաշմանդամություն ձեռք բերած, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։

Ծրագրի նպատակն է այս մարդկանց համար ստեղծել հնարավորություններ՝ դուրս գալու հետպատերազմյան հոգեբանական ծանր վիճակից և վերադառնալու բնականոն կյանքի՝ աշխատանք, ուսում, սոցիում:

Նախագծի միտքը ծագել է հենց պատերազմի օրերին և «Աֆթեր Մեթեր» կազմակերպության և այլ անհատների հովանավորությամբ (ԱՄՆ-ից) անմիջապես սկսվել են նախապատրաստական աշխատանքները:

Ծրագրի թիրախում են հետպատերազմյան սթրեսից քրոնիկ հիվանդությունների սրացումներ՝ սիրտ-անոթային համակարգի վատթարացում, դիաբետ, ներզատական, նյարդային և աղեստամոքսային համակարգերի խնդիրներ և խանգարումներ, ինչպես նաև հոգեկան ծանր խնդիրների հանգեցնող տևական տագնապներ և դեպրեսիաներ ունեցող շահառուները:

Աշխատանքային գործընթացում ներգրավված են ինչպես ընտանեկան բժիշկներ և թերապևտներ, այնպես էլ նեղ մասնագետներ՝ ներզատաբան, սրտաբան, նյարդաբան, հոգեբույժ, հոգեբան:

Կատարվում են նաև լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ուլտրաձայնային հետազոտություն, ԷԿԳ, էխոկարդիոգրաֆիա):

Բուժառուներին տրամադրվում է նաև դեղորայք։

Մինչ այսօր մոտ 260 շահառու անցել է թերապևտի առաջնային հետազոտություն, իսկ մոտ 130 շահառու՝  նեղ մասնագետների զննում։

Ծրագիրն իրականացվում է բացառապես Արարատի մարզում: Անհրաժեշտ բուժօգնությունը շահառուներին տրամադրվում է հենց տեղում՝ տեղափոխության և այլ խնդիրներից նրանց զերծ պահելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:46:18