Նորություններ
Արարատի մարզի բուժհաստատություններում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները:
23.04.2021

Արարատի մարզի բուժհաստատություններում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները:
Արտաշատի, Վեդու պոլիկլինիկաներում, Քաղցրաշենի, Մրգավանի և Վերին Արտաշատի ամբուլատորիաներում արդեն իսկ իրականացվել են պատվաստումներ՝ AstraZeneca և «Sputnik-V» պատվաստանյութերով:
Պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար:
Պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդնեն ու բուժաշխատողները: