Նորություններ
Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է Տափերականի միջնակարգ դպրոցում Փառքի սրահի բացման արարողությանը
23.04.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ներկա է գտնվել Տափերականի միջնակարգ դպրոցում այսօր կայացած Փառքի սրահի բացման և դասասենյակների անվանակոչության արարողությանը:
Փառքի սրահում զետեղված են Արցախյան վերջին պատերազմում հերոսացած Հայկ Մովսիսյանի և կապիտան Տարոն Ստեփանյանի իրերը, հիշատակված պատերազմում անմահացած տափերականցի քաջորդիներն ու կենդանի հերոսները:
Հայ գրականության և Հայոց պատմության դասասենյակներն այսուհետ կկրեն Հայկ Մովսիսյանի և կապիտան Տարոն Ստեփանյանի անունը՝ անմար պահելով տղաների հիշատակն ու հետագա սերունդների համար դառնալով հայրենասիրության և նվիրումի վառ օրինակ:
Ողջունելով ներկաներին` Ռազմիկ Թևոնյանն իր խոնարհումն է արտահայտել հերոս տղաների հիշատակի, նրանց հերոսածին մայրերի առջև և ավելացրել` տղաների գործը կիսատ չի մնա. պիտի անենք հնարավորն ու անհնարը հայրենյաց սահմանները հզորացնելու և երկրի ապագան բարեկեցիկ դարձնելու համար: