Նորություններ
Քայլերթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
26.04.2021
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր մասնակցել է Արարատի մարզպետարանից մեկնարկած քայլերթին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։
Հիշատակի երթին մասնակցել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ,համայնքապետեր, մանկավարժներ քաղաքացիներ և այլն:
Քայլերթի մասնակիցները
ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված խաչքարին և մասնակցել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի կողմից կատարված բարեխոսական աղոթքին։