Նորություններ
Հանրապետության բոլոր մարզերում այսօր ծառատունկ էր
26.04.2021
10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում Արարատի մարզում այսօր տնկվել են անտառային վայրի պտղատեսակներով 7000 ջրդի ծառեր:
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական հաստատությունների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած համապետական ծառատունկի ընթացքում ծառեր են տնկվել գյուղական ու քաղաքային համայնքների պուրակներում, դպրոցամերձ տարածքներում, զբոսայգիներում և այլն: