Նորություններ
Արարատի արվեստի դպրոցի սաներն արժանացել են «Գրան Պրի» մրցանակին
28.04.2021

Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի սաներն ու գեղարվեստական ղեկավար Ռիտա Գևորգյանը մասնակցել են «Արտ Մյուզիք» 12-րդ միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել «Գրան Պրի» մրցանակին:
Սաները փառատոնին ներկայացրել են Ջոակինո Ռոսինիի «Մոխրոտը» օպերան` մյուզիքլային տարբերակով:
Ապրիլի 30-ին մյուզիքլը կներկայացվի ավելի լայն լսարանի առջև. Արարատի մշակույթի տանը Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները հանդես կգան Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված համերգով, որի ընթացքում մյուզիքլից բացի կհնչեն այլ կատարումներ ևս: