Նորություններ
Համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոս տղաներին:
03.05.2021

Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի սաները հանդես են եկել համերգով՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոս տղաներին:
Ապրիլի 30-ին Արարատի մշակույթի տանը կայացած համերգի ընթացքում հնչել են դասական ու ազգային երաժտության գոհարներ, լայն լսարանին է ներկայացվել վերջերս «Արտ Մյուզիք» 12-րդ միջազգային մրցույթ-փառատոնին «Գրան Պրի» մրցանակին արժանացած Ջոակինո Ռոսինիի «Մոխրոտը» օպերան` մյուզիքլային տարբերակով: