Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի պոլիկլինիկաներում շարունակում են ընթանալ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները:

04.05.2021

 Արտաշատի պոլիկլինիկայում այսօր  պատվաստվել են Արարատի մարզպետարանի մի շարք աշխատակիցներ:
Կամավորության սկզբունքով իրականացվող պատվաստումներն Արարատի մարզի բուժկենտրոններում մեկնարկել են դեռևս անցյալ ամիս. AstraZeneca և Sputnik-V պատվաստանյութերով պատվաստումներ են իրականացվել Արտաշատի, Վեդու, Մասիսի պոլիկլինիկաներում, Քաղցրաշենի, Մրգավանի և Վերին Արտաշատի ամբուլատորիաներում:
Հիշեցնենք՝ 

  • Պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներն ու բուժաշխատողները
  • COVID-19-ի դեմ անվճար կարող են պատվաստվել 8 տարեկանից բարձր բոլոր անձինք՝ անկախ գրանցման վայրից
  • Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար
  • Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20