Նորություններ
Նորամարգ համայնքում ֆուտբոլի դաշտ է կառուցվել
07.05.2021
Ֆուտբոլի զարգացման ու մասսայականացման նպատակով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հանրապետության տարբեր մարզերում կառուցում է 40/20 չափի «Փոքր դաշտեր»:
Նորամարգում, ՀՖՖ-ի և համայնքի ֆինանսավորմամբ, արդեն իսկ ավարտվել է հերթական մինի-ֆուտբոլի դաշտի կառուցումը. իրականացվել է 3 մ բարձրությամբ երկաթե ցանկապատի և արհեստական խոտածածկի տեղադրում: Առաջիկայում կամրացվեն նաև դարպասները:
23 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի 87 %-ը տրամադրել է ՀՖՖ-ն, 13 %-ը՝ համայնքը: