Նորություններ
Արարատի մարզի Դարակերտ և Բաղրամյան համայնքներում այսօր կայացել է խաչքարի բացման արարողություն
09.05.2021
Արարատի մարզի Դարակերտ և Բաղրամյան համայնքներում այսօր կայացել է խաչքարի բացման արարողություն։ Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունների ներկա է գտնվել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը։
Դարակերտն Արցախյան պատերազմներում հայրենիքին հինգ հերոս է տվել: Նրանց և մյուս կենդանի հերոսների պատվին համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է «Փառքի սրահը»:
Բաղրամյանցիների կողմից կանգնեցված խաչքարը հայրենի հողի համար նահատակված 5 քաջորդիների հիշատակն է հավերժացնում: Այստեղ ևս մարզպետ Թևոնյանը ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հերոս տղաների հիշատակին: