Նորություններ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված երթին
09.05.2021
Արտաշատում նշվել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-ամյակը:
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը մասնակցել է այդ առթիվ Արարատի մարզպետարանից մեկնարկած երթին, որը եզրափակվել է Հայրենականում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ։
Երթի մասնակիցները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Հայրենականում և Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի կողմից կատարվել է հոգեհանգստյան կարգ: