Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Արարատի մարզում ՔՊ վիճակի համալիր գնահատում իրականացնելու նպատակով

10.05.2021

Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է խորհրդակցություն՝ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի գլխավորությամբ:
ԱԻՆ, Ոստիկանության, ՏԻՄ-երի, մարզի ԲԿ-ների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած խորհրդակցությության նպատակն էր ՀՀ Արարատի մարզի, համայնքների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը՝ համաձայն ՀՀ վարչապետի 2019թ. Նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1695-Լ որոշման:
Համալիր գնահատումն իրականացվելու է`
1. Ինժեներական պաշտպանության
2. Ճառագայթային պաշտպանության
3. Բժշկական պաշտպանության
4. Տարահանման միջոցների կազմակերպման
5. ՔՊ կազմավորումների պատրաստվածության
6. Կառավարման, կապի և ազդարարման համակարգերի և մի շարք այլ ուղղություններով:

Գնահատումն իրականացնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՓԾ քաղպաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Է. Սնգուրյանի ղեկավարությամբ:
Ըստ նախապես կազմված աշխատանքային օրակարգի՝ մայիսի 10-13-ը վիճակի համալիր գնահատում կիրականացվի Մասիս, Արտաշատ, Վեդի, Արարատ, Երասխ, Պ. Սևակ, Զանգակատուն, Վարդաշատ, Ուրցալանջ համայնքներում, մարզի ԲԿ-ներում:
Մայիսի 14-ին կներկայացվի ՇՈՒ (շտաբային ուսումնավարժություն) և ՀՀ Արարատի մարզի ՔՊ վիճակի համալիր գնահատման արդյունքների հակիրճ ամփոփումը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20