Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հերքում

11.05.2021

«Հրապարակ» լրատվական կայքում այսօր հրապարակված «Ճտերը կհաշվեն ընտրություններին. Արարատի մարզպետը գործի է անցել» վերտառությամբ հոդվածում առկա տեղեկությունն իրականության հետ որևէ աղերս չունի:
Նախ՝ պետական բյուջեի հաշվին դրամական օգնության տրամադրումն իրականացվում է օրենքի շրջանակներում, գործընթացը թափանցիկ է, և օգնության տրամադրման վերաբերյալ մարզպետի բոլոր որոշումները տեղադրվում են պաշտոնական կայքում: Ընդ որում, դրամական օգնություն տրամադրվել է բոլոր մարզպետների օրոք՝ հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական կարգավիճակը:


Արարատի մարզպետի կողմից կարիքավոր խմբերին ընտանի կենդանիների, մասնավորապես՝ հավի ճտերի տրամադրման վերաբերյալ տեղեկությունը ևս լկտի սուտ է. Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերի և Արցախի Հանրապետության զոհված, անհետ կորած զինծառայողներ ունեցող և կարիքավոր ընտանիքների համար բարեգործական ակցիա է իրականացրել հենց «Արաքս» թռչնաֆաբրիկան՝ նրանց բաժանելով 1 օրական ճտեր:


Ասվածի ապացույցը՝ հղման մեջ.
https://www.facebook.com/AraxPoultry/videos/1070885743403015
Լրատվամիջոցից պահանջում ենք չհրապարակել չճշտված տեղեկություններ, զերծ մնալ մոտավոր բովանդակությամբ հոդվածներ հրապարակելու և Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի նկատմամբ բացասական ընկալումներ ձևավորելու փորձից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20