Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Արարատի մարզում էր Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

12.05.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր ընդունել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի բուժհաստատություններում կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների ընթացքին և ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Մարզպետ Թևոնյանը շեշտել է մարզային իշխանությունների և նախարարության հետ համատեղ աշխատանքի կարևորությունը՝ պատվաստումների բարձր շեմն ապահովելու և դրանով իսկ բնականոն կյանք վերադառնալու համար:
Անահիտ Ավանեսյան ևս կարևորել է համատեղ աշխատանքի ինտենսիվությունն ու ավելացրել՝ քաղաքացիների կյանքն ու առողջությունը հնարավորինս պաշտպանելու համար նախ և առաջ պետք է հաղթահարել ապատեղեկատվական գրոհներն ու մարդկանց մասնագիտական, գիտական լուրջ ինֆորմացիա հասցնել:

Այնուհետև մարզպետարանի նիստերի դահլիճում մարզային բուժկենտրոնների ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում
քննարկվել են կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումներին վերաբերող մանրամասները, մասնագետները խոսել են պատվաստների գործընթացի ակտիվության մասին:
Այցի շրջանակներում նախարարը շրջել է նաև մարզի մի շարք բուժհաստատություններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35