Նորություններ
Արարատում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար
13.05.2021
ՈԿՖ Բանավանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադպրոցում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան հուշամրցաշար՝ նվիրված 2020 Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:
Մրցաշարին ներկա են եղել ԱԺ պատգամավոր Սեդրակ Թևոնյանը, Արարատի մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը, Եվրոպայի և աշխարհի 2013թ. ազատ ոճի ըմբշամարտի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, Արարատի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հրամանատարական կազմը, զոհված տղաների հարազատները, հյուրեր:
Հուշամրցաշարին մասնակցել է 200 մարզիկ՝ Արարատի, Սյունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերից: Մարզիկները հանդես են եկել 12 քաշային կարգերում:
Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և պատվոգրերով: