Տպել
Նորություններ
Արարատի մարզում ապրիլին ծնվել է 125 երեխա
21.05.2021

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով՝ 2021 թ-ի ապրիլին Արարատի մարզում ծնվել է 125 երեխա՝ 62 տղա և 63 աղջիկ:
Մասնավորապես, մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններից «Արտաշատի ԲԿ»-ում ծնվել է 54 երեխա, «Մասիսի ԲԿ»-ում՝ 20, Վեդու ծննդատանը՝ 35, իսկ «Արարատի հիվանդանոց ԲԿ» -ում լույս աշխարհ է եկել 16 երեխա: