Նորություններ
Ջրաշեն համայնքում խաչքար է կանգնեցվել Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակին
22.05.2021
Ջրաշեն համայնքում այսօր տեղի է ունեցել 2020 թվականի 44-օրյա Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողություն, որին մասնակցել են Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, համայնքապետեր, հոգևորականներ, ազատամարտիկներ, հերոսների հարազատները, համայնքի բնակիչներ։
Դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հուշ-ցերեկույթից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել ջրաշենցի քաջորդիների հիշատակին, զոհվածների հարազատներին հետմահու հանձնվել են Հայաստանի և Արցախի Հանրապետության նախագահների պարգևները:
Ներկաները մասնակցել են նաև Ջրաշենի Սարգիս Քոլոզյանի անվան միջնակարգ դպրոցի մարզադահլիճի և դասասենյակների անվանակոչության արարողությանը։