Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2021


Սիրելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի՝ Հայաստանի առաջին հանրապետության 103-րդ տարեդարձի առթիվ:

Առաջին հանրապետությունը ծնվեց հայ ժողովրդի միասնականության, անկոտրում կամքի ու հավատի շնորհիվ: Հենց այդ միասնականության, կամքի ամրության ու հերոսական դրվագների օրինակների հիման վրա դաստիարակվեցին հետագա սերունդները, անսասան հավատի և սիրո շնորհիվ հաղթահարվեցին մեզ նետված մարտահրավերները:

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին անգամ շնորհավորում եմ կարևորագույն այս տոնի կապակցությամբ և մաղթում, որ ապագայում վերստին տոնենք հաղթանակներ, լինենք նույնքան կուռ ու վճռական, անսասան ու մայր հողին ամուր կառչած: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20