Նորություններ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2021

Սիրելի՛ երեխաներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ բոլորիս կողմից սիրված ու սպասված, ամենամաքուր ու արևավառ տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ամենապայծառ ու ծիծաղաշատ այս օրը մաղթում եմ ձեզ երջանկություն ու խինդ, անհոգ մանկություն ու մանկան անսպառ ժպիտ, որ ապրեցնող է յուրաքանչյուր մեծահասակի համար:
Թանկագի՛ն փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ ձեզ հրաշալի այս տոնի կապակցությամբ և մաղթում, որ տարին բոլոր ձեզ ուղեկից լինեն ուրախությունն ու բերկրանքը և հավաստիացնում՝ մենք՝ մեծահասակներս, անում և անելու ենք ամեն բան ձեր ամեն մի օրը տոն դարձնելու, ձեզ միայն ժպիտ ու երջանիկ մանկություն պարգևելու համար: