Նորություններ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը «Վերջին դաս»-ի կապակցությամբ
04.06.2021
Սիրելի՛ շրջանավարտներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ խորհրդանշական ու կարևորագույն այս օրվա՝ Վերջին դասի կապակցությամբ:
Ձեր կյանքի նոր փուլն ազդարարող վառ ու հիշարժան այս օրը մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, ամուր կամք ու նպատակասլացություն, քանզի առջևում են բարդ ու փորձություններով լի, հետաքրքիր ու հիշարժան պահերով լեցուն օրերը:
Շնորհավորանքներս եմ հղում նաև մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում անմնացորդ նվիրում և վաստակ ունեցող մեր մանկավարժներին, մաղթում նրանց քաջառողջություն, ընտանեկան երջանկություն ու խաղաղ երկիր:
Սիրելի՛ շրջանավարտներ, կրկին անգամ շնորհավորում եմ գեղեցիկ օրվա կապակցությամբ և մաղթում, որ ձեզ մշտապես ուղեկից լինեն գիտելիքի պատվաբեր ճանապարհն ու հայրենասիրությունը, խոհեմությունն ու խելամտությունը: