Նորություններ
Բուրաստան համայնքում հուշակոթող է կանգնեցվել
07.06.2021
Բուրաստան համայնքում տեղադրվել է հուշակոթող՝ նվիրված հանուն հայրենիքի նահատակվածների անմար հիշատակին։
Հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել է Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ներկաների հետ միասին հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին։
Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի և Տեր Երվանդ Բաբայանի կողմից մատուցվել է հոգեհանգստի կարգ։ Հիշատակի և ոգեկոչման արարողությունն ավարտվել է հզոր ապագայի հանդեպ անսասան հավատի նոտաներով. համայնքի մշակույթի տան երգչախմբի սաների կատարմամբ հնչել է «Զարթոնք» հայրենասիրական երգը։