Նորություններ
Արարատի մարզում կկառուցվի «Երեխաների քաղաք»
17.06.2021

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» որոշման նախագիծը, որով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ֆինանսական միջոցներով նախատեսվում է Շահումյան համայնքի 14.91345 հա և Տափերական համայնքի 10.2 հա հողամասերի վրա իրականացնել «Երեխաների քաղաք» ծրագիրը։
Նախատեսվում է ստեղծել ոչ ֆորմալ կրթության օղակ, որտեղ 14 տարեկանից բարձր դեռահասներն ու երիտասարդները ՀՀ ամբողջ տարածքից կարող են ստանալ մասնագիտացում՝ հիմնականում արհեստագործական։
Կենտրոնն ապահովելու է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար մատչելի միջավայր, նաև հնարավորություն կտա ստեղծել զգալի թվով աշխատատեղեր: