Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարույր Սևակի հիշատակին նվիրված միջոցառում՝ բանաստեղծի տուն-թանգարանում

17.06.2021

Հունիսի 17-ը հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է։ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, մարզպետարանի աշխատակիցները, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչները, Սևակի պոեզիայի սիրահարներն ավանդույթի համաձայն այօր այցելել են նրա հայրենի գյուղ՝ Զանգակատուն:

Օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են այն վայրից, որտեղ 1971 թվականին ավտովթարից զոհվել է ականավոր բանաստեղծը։ Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով վթարի վայրում տեղադրված հուշաքարի և գրողի գերեզմանաքարի դիմաց։

Այնուհետև միջոցառումների շարքը շարունակվել է Սևակի տուն-թանգարանում։
Հիշարժան այս օրը թանգարանում բացվել է Հայոց պատմության ամենահին թվագիր խաչքարը, որը հայտնաբերվել է Զանգակատուն համայնքից դեպի հյուսիս գտնվող Հորթուն գյուղատեղիում: Այն, ըստ պաշտպանված թվագրության, գոյություն է ունեցել 9-20-րդ դարերի ընթացքում: Խաչքարն այսուհետ կցուցադրվի գրողի տուն-թանգարանում:

Պ. Սևակին նվիրված հուշ-ցերեկույթին տեղի է ունեցել նաև թատերական բեմադրություն՝ ականավոր գրողի կյանքի և ստեղծագործության ուշագրավ դրվագների յուրօրինակ մեկնաբանությամբ, բանաստեղծի տան մերձակա այգում էլ ներկաներն ունկնդրել են Կոմիտասի անվան ազգային քառյակի բացօթյա համերգը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55