Նորություններ
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առիթով
21.06.2021
Սիրելի՛ բուժաշխատողներ,
Առողջապահական համակարգի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առիթով:
Վերջին մի քանի տարիներին ձեր աշխատանքն ընթանում է բավականին բարդ ու լարված իրավիճակում՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմական իրավիճակով:
Պատերազմի ողջ ընթացքում դուք առաջնագծում էիք՝ զինվորի կողքին: Խոնարհումս մեր այն բուժաշխատողների առաջ, որոնք մեկ վայրկյան անգամ չվարանեցին և իրենց կյանքը զոհեցին մարտի դաշտից մեր վիրավոր զինվորներին դուրս բերելու համար: Դուք այսօր էլ չեք խնայում ոչ մի ջանք վիրավորում ստացած մեր զինվորների առողջությունը վերականգնելու համար և շարունակում եք պայքարել մարդկության մյուս չարիքի՝ կորոնավիրուսի դեմ՝ կրկին չխնայելով ձեր կյանքը:
Դուք իրապես հերոսներ եք, սիրելի բուժաշխատողներ: Շնորհակալություն ձեզ:
Այսօր, առավել քան երբևէ, պետությունն ամեն բան անում է համակարգում բարեփոխումներ անելու, բժշկական ծառայությունների որակը բարձրացնելու, բուժաշխատողների համար առավել լավ աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Վստահ եղեք՝ բարեփոխումների շղթան շարունակական է լինելու:
Սիրելի՛ բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում քաջառողջություն, սեր ու երջանկություն: Մեր երկրին բաժին հասած բոլոր մարտահրավերները միասին ենք հաղթահարելու: