Նորություններ
Արարատի մարզից հավանության է արժանացել 17 սուբվենցիոն ծրագիր
23.06.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված 17 ծրագրային հայտ:
Հաստատված ծրագրերն են․
1. Ջրահովիտ- Ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատում
2. Նորամարգ- Ազատության 17-րդ, 24-րդ փողոցների և դաշտամիջյան ջրագծի կառուցում
3. Ազատավան- Մանկապարտեզի տարածքի բարեկարգում
4. Սիս- Նիզամի փողոցի մասնակի ասֆալտապատում
5. Մարմարաշեն- համայնքի 45,2,3,4,5,6,7,8,19,21,16-րդ փողոցը մասնակի և Երևան-Արտաշատ խճուղուց մինչև 20,21,22 և 24 փողոցների գլխամասում միացնող ճանապարհի կոպճապատման աշխատանքներ
6. Աբովյան- Համայնքի Աբովյան, Մայիսմեկյան և Մուրացան փողոցներից մինչև գերեզմանատուն, Գայի և Զարյան փողոցների մասնակի ասֆալտապատում
7. Նորաբաց- Համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման աշխատանքներ
8. Ազատավան- Համայնքի Աբովյան փողոցի գերեզմանատան հատվածի և 2 հատող փողոցների ասֆալտապատում
9. Նորաբաց- Համայնքի Երևանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ
10. Նարեկ- Համայնքապետարանի հարակից տարածքի բարեկարգում
11. Նոյակերտ- Համայնքի Գ. Նժդեհ, Տիգրան Մեծ և Գ. Չաուշ փողոցների մասնակի ասֆալտապատում
12. Բուրաստան- Համայնքի ոռոգման ջրագծի կառուցման և գործող ոռոգման ջրագծի վերակառուցման աշխատանքներ
13. Նիզամի- Համայնքի կենտրոնական փողոցի գերեզմանատանը հարակից հատվածի (110մ) փողոցի ասֆալտապատում
14. Վերին Արտաշատ- Համայնքի Միչուրին փողոցի մասնակի ասֆալտապատում
15. Արալեզ- Համայնքի Պ. Սևակ, Շահումյան և Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքներ /0.590կմ/
16. Ք. Արարատ- Համայնքի զբոսայգու կապիտալ վերակառուցում
17. Զանգակատուն- Համայնքի կարիքների համար ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներ
Նշենք, որ այս տարի սուբվենցիաներ ստանալու համար մարզի 59 համայնքից ներկայացվել է 103 ծրագրային հայտ: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք նիստերի ընթացքում կքննարկվեն մարզից ներկայացված սուբվենցիոն մյուս ծրագրերը: Ծրագրերի իրականացման ողջ գործընթացը մարզպետարանի խիստ հսկողության տակ է:
Հիշեցնենք, որ 2020 թվականին մարզում իրականացվել է ավելի քան 80 ծրագիր՝ շուրջ 2 միլիարդ 260 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: