Տպել
Նորություններ
Ցուցահանդես՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանը
24.06.2021
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տանն այսօր տեղի է ունեցել Արտաշատի գեղարվեստի դպրոցի 2020-2021 ուս. տարվա հաշվետու ցուցահանդեսը, որին մասնակցել են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը:
Մարզպետը փոքրիկ նկարիչներին հանձնել է պատվոգրեր, շրջել ցուցասրահում, ծանոթացել երեխաների աշխատանքներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ և ստեղծագործական վերելքներ: