Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը մասնակցել է ՌԴ Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 66-ամյակին

25.06.2021

Մեծ հանդիսավորությամբ այսօր նշվել է ՌԴ ՊՆ Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 66-ամյակը, որին ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը:

Միջոցառումը մեկնարկել է հանդիսավոր զորահանդեսով, որի ժամանակ սպայական անձնակազմը և զինծառայողները, վետերանները Հայաստանի սահմանները պաշտպանելու, մարդկային բարձր արժանիքների, պատասխանատվության և պարտքի բարձր գիտակցման համար արժանացել են պատվոգրերի, շնորհակալագրերի:

Շնորհավորելով զորամասի կազմավորման առիթով՝ մարզպետը սահմանապահ ծառայողներին մաղթել է քաջառողջություն և խաղաղ երկինք. «Թող հայ-ռուսական եղբայրությունը դարերով շարունակական լինի: Շնորհակալություն ձեզ հայ-թուրքական սահմանին իրականացվող ծառայությունների համար»:

Արտաշատի սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ Անդրեյ Զինովի խոսքով՝ սահմանապահները պատվով են կատարել և կշարունակեն կատարել ՀՀ պետական սահմանի պաշտպանությունը:

«Շնորհավորում եմ բոլորիս մեր զորամասի կազմավորման 66-րդ տարեդարձի կապակցությամբ: Ցանկանում եմ բարեկեցություն, քաջառողջություն և երջանկություն», -  շնորհավորանքի իր խոսքում ասել է Զինովը:

Ներկաները նաև ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զորամասի սահմանապահներին նվիրված հուշակոթողի առաջ:

Հանդիսավոր նիստի փակման արարողությունն ամփոփվել է զինվորական տոնական համերգով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20