Նորություններ
Շինարարական եռուզեռ Ազատավանում
12.07.2021
Ազատավան համայնքում գրեթե լուծվել է բնակիչների համար երկար տարիներ երազանք դարձած խնդիրներից մեկը. արդեն մի քանի ամսից ազատավանցի փոքրիկները կկարողանան այցելել համայնքում գործող մանկապարտեզ:
Համայնքում երբևէ նախակրթարան չի եղել: Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականից՝ Կառավարության սուբվենցիոն ծրագրով: Այս տարի էլ կրկին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է կրթօջախի բակային հատվածը, որտեղ տեղակայված կլինեն տաղավարներ և սպորտային խաղահրապարակ:
150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն արդեն համալրվել է նաև գույքով:
Շենքի բակային հատվածը բարեկարգելու համար հատկացվել է 15 միլիոն ՀՀ դրամ՝ պետություն-համայնք 50%-50% հարաբերակցությամբ։
Համայնքում Կառավարության աջակցությամբ ասֆալտապատվում են նաև ներհամայնքային ճանապարհները (1500 մետր երկարությամբ): Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ:
Ծրագրի բյուջեն կազմում է 75 միլիոն 600 հազար դրամ՝ պետություն-համայնք 30%-70% հարաբերակցությամբ: