Նորություններ
Բուրաստանում ոռոգման ցանց է կառուցվում
21.07.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Բուրաստան համայնքում /սահմանամերձ գոտում/ սկսվել են ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները, որի ավարտից հետո կսկսվեն համայնքի վերին հատվածում գործող ջրագծի վերակառուցման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք 50%/50% համաֆինանսավորմամբ: Ցանցի կառուցման համար հատկացվել է 36.196.172 դրամ:
Ոռոգման նոր ջրագծի անցկացումը հնարավորություն կտա տասնյակ և մինչև հարյուր հեկտար տարածքներ դարձնել ոռոգվող և լրիվ մշակելի: