Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից ևս 27 սուբվենցիոն ծրագրային հայտ է հաստատվել

28.07.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Արարատի մարզից ներկայացված ևս 27 ծրագրային հայտ:

Հաստատված ծրագրերն են․

- Արևշատ- Համայնքի Մուրացան փողոցի մասնակի ասֆալտապատում
- Այնթապ- Համայնքի ցածր ճնշման գազատարի կառուցում
- Այնթապ- Համայնքի փողոցների լուսավորության անցկացում
- Այնթապ- Համայնքի փողոցների հիմնանորոգում և հարթեցում (4 կմ)
- Մասիս ք․- Համայնքի Հերացի-Հանրապետություն փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոց ճանապարհային հատվածի ջրահեռացման համակարգի և ասֆալտ-բետոնյա ծածկի հիմնանորոգում
- Մասիս ք․- Համայնքի 38 շենքի ոստիկանություն տանող ճանապարհի և մայթի կառուցում
- Մասիս ք․- Համայնքի 1-3 փողոցների, 1-10 փողոցների փակուղիների գործող լուսավորության ցանցի շարունակության, 1-7-րդ թաղամասերի և Մասիս կայարանի մի հատվածի արտաքին լուսավորության ցանցի անցկացում
- Այգեպատ- Համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցում
- Արաքսավան- Համայնքի Նոր պոմպակայանի ու ոռոգման ցանցի կառուցում
- Ոստան- Համայնքի Տիգրան Մեծ և Զ․ Անդրանիկ փողոցների ասֆալտապատում
- Ոստան- Համայնքի ոռոգման ցանցի շուրջ 1000 գծմ․ հատվածի բետոնե կիսախողովակների անցկացում
- Դիմիտրով- Համայնքի գերեզմանատան մուտքի բարեկարգում
- Դիմիտրով- Համայնքային գրադարանի շենքի որպես համայնքային հանդիսությունների սրահի վերակառուցում
- Հովտաշեն- Համայնքի փողոցների լուսավորության անցկացում
- Հովտաշեն- Համայնքի վարչական մասնաշենքի տանիքի վրա 20․02 կվտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում
- Հայանիստ- Համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում և տանիքի վերանորոգում
- Հայանիստ- Համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցում
- Վարդաշեն- Համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի բարելավում
- Մասիս- Համայնքի Արտաշատյան խճուղու, Պ․ Սևակ, 2-րդ և Պ․ Պետրոսյան փողոցների գազաֆիկացում
- Գինեվետ- Համայնքի զբոսայգու վերակառուցում (2-րդ փուլ)
- Գինեվետ- Համայնքի 3-րդ փողոցի 5-րդ հասցեում գտնվող բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում
- Այգեպատ- Համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցում
- Բերդիկ- Համայնքում արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում
- Նորամարգ- Համայնքի Ազատության, Մաշտոցի և 1-ին փողոցների գազաֆիկացում
- Ոսկետափ- Համայնքի Մուսա Լեռան փողոցի ասֆալտապատում
- Խաչփար- Համայնքի 15-րդ փողոցի ոռոգման առուների կապիտալ վերանորոգում
- Գեղանիստ- Համայնքի ոռոգման համակարգի կառուցում

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32