Նորություններ
Աբովյանում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհները
29.07.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում են Աբովյան համայնքի Աբովյան, Մայիսմեկյան և Մուրացան փողոցներից մինչև գերեզմանատուն տանող ճանապարհները, Գայի և Զարյան փողոցներն էլ՝ մասնակի (840 մետր):
Ծրագրի ընդհանուր բյուջեն 44 միլիոն 500 հազար ՀՀ դրամ է՝ Կառավարություն-համայնք 30%/70% հարաբերակցությամբ:
Ճանապարհները, որոնք անկախացումից ի վեր չէին ասֆալտապատվել, շահագործման կհանձնվեն առաջիկա օրերին: