Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ

05.08.2021

Հ-8 հանրապետական նշանակության ավտոճանապարհին աշխատանքներ են տարվել երկու վտանգավոր կետերի վրա. վերանորոգվել է Նոր Խարբերդ և Մարմարաշեն բնակավայրերի մոտ գտնվող օղակաձև խաչմերուկը. փոխվել են եզրաքարերը‚ կատարվել են գծանշումներ‚ ասֆալտապատվել է հարակից տարածքը և այլն։

Նշված ճանապարհահատվածներում անվտանգության բարելավման աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Առաջիկայում համանման աշխատանքներ կիրականացվեն վթարավտանգ այլ կետերում նույնպես։

Աղբյուրը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:48:55