Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տափերականցի 28-ամյա կապիտանը հետմահու պարգևատրվել է

11.08.2021

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և խիզախության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով է պարգևատրվել Արցախի ՊԲ N զորամասի զինծառայող, կապիտան Տարոն Արսենի Ստեփանյանը:

Տափերականցի 28-ամյա զինվորականի պարգևը հերոսի մարտական ընկերները հանձնեցին ընտանիքի անդամներին: Պարգևատրման արարողությանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Սերգեյ Ատոմյանը:

Տարոն Ստեփանյանը զոհվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, կռվել մինչև վերջ՝ ոչ մի վայրկյան միայնակ չթողնելով իր հրամանատարությամբ կռվող զինվորներին և մարտական ընկերներին:

«Ոգով իսկական զինվորական, ում համար հայրենիքի համար զոհվելն իսկական պատիվ էր: Նաև նրա հերոսությունների շնորհիվ է, որ Մարտունին այսօր մեր վերահոսկողության տակ է»,- պատմում են Տարոնի ընկերները՝ խոստանալով նույնքան պատվով շարունակել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:

Փառք ու պատիվ մեր հերոսներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20