Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բաղրամյան համայնքում շինարարական մի շարք աշխատանքներ են իրականացվում

13.08.2021

Բաղրամյան համայնքում շինարարական ակտիվ եռուզեռ է, այստեղ համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվում:

Արդեն սկսվել և ընթացքի մեջ են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով համայնքի շուրջ 615 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագծի վերակառուցման աշխատանքները:

Ծրագրի արժեքը 20 միլիոն 500 հազար ՀՀ դրամ է, որի 55%-ը հատկացնում է Կառավարությունը, 45%-ը՝ համայնքը:

Կրկին Կառավարության աջակցությամբ կարևորագույն խնդիր է լուծվում նաև համայնքի մանկապարտեզում: Հիմնանորոգվում են կառույցի՝ անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցներն ու դահլիճը: Շինարարական աշխատանքների համար հատկացվել է 5 միլիոն ՀՀ դրամ:

Մարզպետարանի աջակցությամբ էլ ամբողջովին վերանորոգվում են դպրոցի՝ խարխուլ վիճակում գտնվող սանհանգույցները: Ամբողջությամբ փոխվում են խմելու ջրագծերն ու կոյուղին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15